UEFA-ն հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած կկիրառվի VAR համակարգը։
Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի գործադիր կոմիտեի որոշման մասին արձանագրությունից։
Համակարգը կսկսվի կիրառվել 2021 թվականի սեպտեմբերից։ Դրա ապահովման համար կօգտագործվեն VAR համակարգի հատուկ ֆուրգոններ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես մասնակցում է ԱԱ-ի որակավորման փուլին ու սեպտեմբերին անցկացնելու է հանդիպումներ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։