fbpx
Սպորտ

Կլոպի շնորհիվ «Լիվերպուլի» արժեքը աճել է 3 անգամ․ Կոսիցկե

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն հայտնել է, որ անգլիական ակումբը ցանականում է երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ։ Գործակալի խոսքերը փոխանցում է welt.de-ն:

««Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը: Վերջին հաջողություններից հետո Յուրգենը կրկին զգաց այս ակումբի մեծությունը և այն, որ գտնվում է ճիշտ վայրում ճիշտ ժամանակին:

Այս պահին Կլոպի հեռանալն անհնար է: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե որևէ ակումբ որքան գումար պետք է վճարի նրա համար:

Կլոպի շնորհիվ «Լիվերպուլի» արժեքը 900 մլն ֆունտից դարձել է 2.8 մլրդ:

Անձամբ Յուրգենը մի անգամ հայտնել է, որ կցանկանար աշխատել Գերմանիայի հավաքականում: Եթե Լյովը ցանկանա հեռանալ, ապա Կլոպին կհետաքրքրի այդ տարբերակը», – ասել է Կոսիցկեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ