Կլոպն ուղղակի մեծություն է․ Օուեն

Ամենադիտվածներ

Հայաստանում գտնվող աշխարհի առաջին օպտիկական ռադիոաստղադիտակը պատրաստվում են վերականգնել

«Լիվերպուլի» նախկին հարձակվող, անգլիական ֆուտբոլի լեգենդներից Մայքլ Օուենը խոսել է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգել Կլոպի մասին։

«Շատերի համար դժվար է ինձ տպավորելը, բայց ամեն անգամ, երբ այդ տղան բացում է բերանը, չեմ կարողանում դադարել նրան լսել։ Կարծում եմ՝ նա ուղղակի մեծություն է։

Ակումբը, քաղաքը, բոլորն ընդունեցին նրան, իսկ նա ի պատասխան՝ ընդունեց նրանց։ Կլոպն այն ամենն է, ինչ պետք է «Լիվերպուլին» այս պահին ու ապագայում։

Ակումբը կատարելության է ձգտում։ Հարցը միայն նրանում է, թե որքան նա կարող է շարունակել նույն ոգով։ Որքա՞ն տիտղոս դեռ կնվաճի «Լիվերպուլը»։ Բայց Կլոպն արժանի է բոլոր գովասանքներին։

Երբ խաղում ես, չես պատկերացնում արածիդ չափը։ Նույնիսկ Կլոպն էր ասում, որ 2-3 ժամ է պետք, որ հասկանա՝ ինչի են հասել։

Վստահ եմ, որ ընտանիքի հետ կարճ հանգստից հետո նա կհասկանա՝ ինչպես պաշտպանել չեմպիոնությունը», – Օուենի խոսքերը փոխանցում է Goal.com-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();