Մարտակերտի Հաթերք համայնքում կիրառվում են մուտքի ու ելքի սահմանափակումներ

Ամենադիտվածներ

Մարտակերտի Հաթերք համայնքում կիրառվում են մուտքի ու ելքի սահմանափակումներ

Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․

«Հուլիսի 23-ից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում կիրառվում են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

Այսօր, մինչ կեսօր, այդ սահմանափակումներից բացառություն է արվել Հաթերքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ թույլատրելով նրանց մուտքը համայնք:

Համայնքում ելքի ու մուտքի հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է տեղում կազմակերպված սգո արարողությանը մասնակցած անձանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Վարակակիրները ՀՀ-ից են ժամանել, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներն անմիջապես ուղարկվել են բնակության վայրի բուժհաստատություն: Եվ քանի որ սգո արարողության ժամանակ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ պատճառով համայնք ելքն ու մուտքը սահմանափակվել է: Անմիջական շփում ունեցած անձանց տեղափոխել են մեկուսացման վայրեր:

Առողջապահության նախարարության մասնագետները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի արագ արձագանքման խումբը դեպքի առնչությամբ շարունակում է անհրաժեշտ աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ, ի կատարումն ԱՀ պարետի 2020թ.հուլիսի 23-ի որոշման, ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերքի համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/166200415020747?__cft__[0]=AZWE5WCtotLyBTvYq_x7W44qq6BVLF7yvbOMJq4Dbcq4ZSHYyrUzbT49XfP_3hTv9YFE2y0mED9aF9i3SVnAvTAnom30VPR02_n1sN9G6CtDC26wN3VhrUJUBtCNhabP7T07N6GhouNWKFtVKI-hiVVVvZnb0lf8GlLnmKlHCTD15g&__tn__=%2CO%2CP-R

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();