fbpx
Աշխարհ

Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 18-ին մեկօրյա այցով կմեկնի Ուկրաինա:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության տեսանկյունից թուրք-ուկրաինական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Ուկրաինայի նախագահ Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինա-ռուսական ռազմական գործողությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու և ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկաներ արտահանելու համար ստեղծված մեխանիզմի գործունեությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպումները տեղի են ունենալու ուկրաինական Լվով քաղաքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ