fbpx
Սպորտ

Կոբի Բրայանտի ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ էր

Նախօրեին Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել: Այս մասին գրում է the-sun.com-ը:

Աղբյուրը մանրամասնեց, որ ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են չափազանց ցածր թռչելու մասին: Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից:

Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները փորձել են ճիշտ ուղղություն տալ, սակայն ավիաաղետից վայրկյաններ առաջ կորցրել են կապն ուղղաթիռի հետ:

Ինչ վերաբերում է օդաչուին, ապա աղբյուրը նշում է, որ Զոբայանը բազմաթիվ սկսնակ օդաչուների է սովորեցրել թռչել և շատ սիրված է եղել մասնագիտական շրջանակում:

Ըստ heavy.com կայքի՝ Զոբայանի ընկերներից մեկը սոցցանցերում գրել է, որ հանգուցյալն առանձնահատուկ ուշադիր էր Բրայանտի և նրա ընտանիքի նկատմամբ:

Օդաչուի հայազգի լինելու փաստը հաստատել է նաև Armenian Report-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ