Կրկին և կրկին բոլորիդ կոչ եմ անում մասնակից դառնալ, ակտիվանալ ու հավատալ, որ մենք կարող ենք հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման NKRecognition: Իհարկե, մեր ոգևորություններն ու անելիքները այլևս չպետք է թույլ տանք որ ժամանակավրեպ լինեն և ոչ էլ թողնենք, որ որևէ մեկը փչացնի, բայց պարտավոր ենք վերականգնվել ու հավատալ մենք մեզ։
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը իրականանալու է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ինքնորոշման իրավունքը քաղաքակիրթ աշխարհի սրբության սրբոցն է։ Այդ իրավունքի հիման վրա են անկախացել աշխարհի բոլոր անկախացած երկրները և հիմա էլ կարողանում են պահել ու պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունը։
Այդ իրավունքի հիման վրա է ստեղծվել ժողովրդավարությունը։ Այդ իրավունքն էլ սկիզբ է առնում ազատությունից։ Մարդը բարձրագույն արժեք է, քանզի իր ձգտումն ազատության դարձնում է մարդուն համատիեզերական, աստվածային երևույթ, որը ստեղծում, արարում է և ձգտում անսահմանության։
Առանց այս հավատի տիեզերքը չի կարող բացահայտել մարդը, չէր կարող ստեղծել արվեստ ու մշակույթ, ստեղծել աներևակայելի համացանցը, չէր զարգանա գիտությունը և այլն։ Պարզապես զգացեք մեր անքակտելի կապը ինքնաճանաչման, ինքնագիտակցման, ազատության, տիեզերքի և Աստծո հետ։
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր