Պլանային թռիչք իրականացնելիս կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների ինքնաթիռը Սև ծովն է ընկել:
Անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռի օդաչուի որոնողական աշխատանքները ավելի քան բարդ են դարձել:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար ուղարկվել են Սևծովյան նավատորմի փոքր հակասուզանավ և քաղաքացիական նավեր, որոնք գտնվում էին դեպքի վայրի մոտ։
Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն: