Կորցրինք չեմպիոն դառնալու հնարավորությունը․ Բուսկետս

Ամենադիտվածներ

Երեկ կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի հերթական տուրում բաց թողեց ձեռքից հաղթանակը։ Թիմը «Լևանտեի» հետ ոչ-ոքի խաղաց այն դեպքում, երբ առաջին կեսից հետո հաշվի մեջ առաջ էր 2-0 հաշվով, իսկ 2-րդ կեսում մի պահ հաշվի մեջ առավելությունը կորցնելուց հետո կրկին առաջ անցավ ու հաղթում էր 3-2 հաշվով։

Հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով է կիսվել «Բարսայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը։

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, հաշվի մեջ առաջ էինք, բայց, ինչպես հաճախ է պատահում այս մրցաշրջանում, սեփական սխալների պատճառով երկու գոլ բաց թողեցինք:

Փաստորեն, մենք կորցրեցինք չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Մենք բավականաչափ կենտրոնացած չէինք և չափազանց շատ միավորներ կորցրինք», – Բուսկետսի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։

Ամենաթարմ