Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին: Համավարակի թափն ավելանում է:
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 400 հազար դեպք: Գեբրեյեսուսն ընդգծել է, որ անցած հանգստյան օրերի ընթացքում աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք:
Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներվ՝ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի 11,5 միլիոն դեպք, որոնցից ավելի քան 535 հազարը՝ մահվան ելքով:
