Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք:
Այսպահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք:
Ապաքինվել է ևս 2 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 741:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մինչ օրս մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը:
