Բրազիլացի համաճարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր տարատեսակ։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը։
Նշվում է, որ խոսքն «օմիկրոնի» BA.1 և BA.2 համակցված տեսակների մուտացիայի մասին է, որը չկա տվյալների Gisaid միջազգային բազայում։
Կենսանյութի նմուշը, որում հայտնաբերվել է վարակի այդ տարատեսակը, վերցվել էր Սան Պաուլուում փետրվարի 16-ին, 3 տարեկան երեխայից։
Մասնագետները կարծում են, որ դեռևս վաղ է խոսել «օմիկրոնի» նոր լիարժեք ռեկոմբինացիայի մասին, քանի որ դրա համար համապատասխան մուտացիան պետք է գտնվի առնվազն 5 նմուշում։
Ներկայում Բրազիլիայում քովիդի գերակայող տեսակը «օմիկրոնի» BA.2 տարբերակն է, որին բաժին է ընկնում վարակման բոլոր դեպքերի մոտ 70 տոկոսը։
