fbpx
Սպորտ

Թիավարության միջազգային մրցույթ՝ Երևանում

Հայաստանի թիավարության ֆեդերացիայից հայտնում են, որ այս տարվա հունիս ամսին Երևանում թիավարության միջազգային մրցաշար կանցկացվի։

Նշվում է, որ նախնական հայտերով՝ մրցաշարին մասնակցելու են մարզիկներ Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից։

Ըստ աղբյուրի՝ մրցաշարը կրում է «Լիոնի գավաթ» անվանումը։ Այն անցկացվելու է Երևանի Վարդավառի լճում։

Նշվում է նաև, որ մարզիկները մրցելու են բայդարկա և կանոէ մրցաձևերում ու հաղթահարելու են 200 մետր և 2000 մետր մրցատարածություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ