Այսօր՝ մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, կորոնավիրուսի նոր զարգացումների մասին: Վարչապետի խոսքով մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել:
«2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` 2 հոգի կգնան հիվանդանոց, մեկը կմնա», – մանրամասնեց վարչապետը:
Վարչապետը հայտնեց նաև, որ կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, որոնցից 2-ը մասնակից են եղել Էջմիածնում արված նշանդրեքին, նրանք մեկուսացված քաղաքացիների թվում են, ինչպես նաև կա ևս մեկ քաղաքացի` եկած Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս:
«Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», – հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։