fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը

Չինաստանում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպք, որից 1770-ը՝ մահվան ելքով։ Այս տվյալները հրապաակել է երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:

Բուժվածների թիվը 10 844 է, որոնք դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանցից 1425-ը բուժհաստատությունները լքել է կիրակի օրը:

Ըստ տեղեկությունների՝ մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է, որ Երկրի ամբողջ բնակչության երկու երրորդ մասը կարող է վարակվել ծանր թաքաբորբ հարուցող կորոնավիրուսի համաճարակով։

Ռուսաստանում գրանցվել է վարակի ախտորոշման երկու դեպք: Երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացիներ են եղել, որոնք ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ