Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են՝ մասնավորապես, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: