fbpx
Ժամանց

Քորթնի Քարդաշյանը հեռանում է ընտանեկան իրապատում շոուից

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը մտադրություն ունի դադարել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուում նկարահանվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

«Ես պարզապես որոշել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ավելի շատ ուժ ներդնել նրանց համար և մայր լինել։ Բայց ես հրաժեշտ չեմ տալիս։ Հնարավոր է՝ դուք ինձ տեսնեք գալիք 18-րդ եթերաշրջանում։ Այն հիմա նկարահանվում է։ Հնարավոր է նույնիսկ իմ տանը»,-ասել է հետուստաաստղը։

Քորթնիի կրտսեր քույրը՝ Քլոեն, նրա հեռանալու առնչությամբ ափսոսանք է հայտնել, սակայն նաև հույս հայտնել, որ քույրը շուտով կվերադառնա։

«Մենք սիրում ենք Քորթնիին ու կկարոտանք նրան։ Բայց այս ընտանիքում մարդիկ մեկ գնում են, մեկ՝ վերադառնում։ Դա նման է պտտվող դռան։ Քորթնին այս շաբաթ կարող է լքել մեզ, հետո՝ վերադառնալ։ Բոլորը վերադառնում են»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ