Կովաչիչի տրանֆերը մոտ է հանգուցալուծմանը

Ամենադիտվածներ

Լոնդոնի «Չելսին» մոտ է Մատեո Կովաչիչի տրանսֆերը գնելուն: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: Նախորդ մրցաշրջանը Կովաչիչը վարձակալական հիմունքներով անց է կացրել «կապույտների» կազմում:

Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդմամբ՝ անգլիական կողմը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:

Հաղորդվում է, որ շաբաթ օրը խորվաթ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:

Նշենք, որ Մատեո Կովաչիչը Մադրիդի «Ռեալի» էր 2015 թվականի ամառվանից։ Նա տեղափոխվել էր Միլանի «Ինտերից»: Նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում Կովաչիչը 51 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» և «Չելսին» արդեն իսկ մեկ գործարք իրականացրել են: 100 միլիոն եվրոյի դիմաց «արքայական» ակումբին է միացել Էդեն Ազարը:

Ամենաթարմ