«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի սպասվելիք տեղափոխության մասին։
«Կարծում եմ՝ ոչ միայն «Բավարիան», այլ նաև ողջ Բունդեսլիգան ու Գերմանիան ուրախ կլինեն, որ այդպիսի թոփ-ֆուտբոլիստը հանդես է գալու մեր առաջնությունում»,- Կովաչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան» նաև հետագա գնման իրավունք կունենա։
Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կոուտինյոն կապտանռնագույնների հետ մեկնել էր Բիլբաո՝ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղին, բայց թիմի հայտացուցակում տեղ չէր գտել։
Բրազիլացին Կատալոնիա էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին 145 մլն եվրոյով։