fbpx
Հասարակություն

Նոր կադրեր՝ կովկասյան Նովա հովազից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թակարդ տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։

Ինչպես հաղորդում են FPWC-ից, հովազի վերադարձը CWR վկայում է Ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին և վերջինս մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։

Ըստ հաղորդագրության, Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։

Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ