Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ չորեքշաբթի՝ ժամը 12:00-ին, հրավիրում է Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողով, որպեսզի քննարկվի Բելառուսում տիրող իրավիճակը։
«Բելառուսի ժողովուրդը իրավունք ունի որոշելու իր ապագան և ազատ ընտրելու իր ղեկավարին», – գրել է Միշելը։
Նա հավելել է, որ ցուցարարների հանդեպ բռնությունն անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ արդեն օրեր շարունակ Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել է երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների առաջին հրապարակումից հետո։ Ցուցարարները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել արտահերթ ընտրություններ։
I will call a meeting of the members of the European Council this Wednesday 12h00 to discuss the situation in #Belarus
The people of Belarus have the right to decide on their future and freely elect their leader
Violence against protesters is unacceptable and cannot be allowed
— Charles Michel (@eucopresident) August 17, 2020