fbpx
Հասարակություն

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ է բերվելու բանաձև, որով կոչ է արվում երկրի կառավարությանը՝ ճանաչել 1915-ից 1923 թվականների ընթացքում Օսմանյան Կայսրության կողմից հայերի, հույների ու այլ քրիստոնեա փոքրամասնությունների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։

Այս մասին տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից։

Նշվում է, որ բանաձևն առաջ է քաշել պատգամավոր Թրենթ Զիմերմանը։ Բանաձևի քննարկումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 29-ին։

Եթե պատգամավորների մեծ մասը կողմ լինի բանաձևին, ապա Կառավարությանը կոչ կարվի՝ կատարել ժողովրդի կամքն ու ճանաչել ցեղասպանությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ