Թաիլանդցին կրակ է բացել դպրոցի ուղղությամբ

Հրապարակող՝

tailandaci

Ամենադիտվածներ

Թաիլանդում տարրական դպրոցից ամեն օր լսվող աղմուկի պատճառով զայրացած տղամարդը հարևան շենքից 18 կրակոց է արձակել դպրոցի ուղղությամբ, տեղեկացրել է Vice-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդի հարավային Ռանոնգ նահանգում, պատահածի հետևանքով դպրոցականները և ուսուցիչները փախուստի են դիմել դպրոցի մեկ այլ շենք, ոչ ոք չի տուժել։ Այդ օրը պարապմունքներին աշակերտների մեծ մասը չի մասնակցել, եղել է ութ երեխա, որոնք հավաքվել էին մարզանքի։

Կրակողը, որին տեղի լրատվամիջոցներն անվանել են Վուտիֆոնգ Չալերմվուտանոն, ձերբակալվել է։ Տեղի ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ 43-ամյա տղամարդն ասել է, որ նրան զայրացրել է այն աղմուկը, որը լսվել է ամեն առավոտ դպրոցից, այդ թվում երգեցողությունը և օրհներգի կատարումը։

Դպրոցի փոխտնօրեն Պորսին Սրիսուֆանը նշել է, որ իրենք փորձել են իջեցնել ձայնի բարձրությունը՝ երկու շերտ ձայնամեկուսացման օգնությամբ, բայց դա բավարար չի եղել Վուտիֆոնգին հանգստացնելու համար։

Ամենաթարմ