Զինված Ուժեր
19:00 13/05/2020

Կրակել են Բերքաբերի ուղղությամբ․ Շուշան Ստեփանյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

Ստեփանյանը նշել է, որ հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։

Խոսնակը հավելել է, որ տուժածներ չկան։

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի…

Geplaatst door Shushan Stepanyan op Woensdag 13 mei 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ