Համածառայակցի կրակոցից վիրավորվել է շարքային Սենիկ Սահակյանը․ ՊՆ

Հրապարակող՝

Ծաղկալանջում տղամարդը պատահմամբ կրակել է իր ոտքին

Երեկ՝ կեսգիշերին մոտ, համածառայակցի արձակած կրակոցից վիրավորվել է 2003 թվականի ծնված ժամկետային զինծառայող։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ