fbpx
Աշխարհ

Կրակոցներ Ամստերդամում․ կա զոհ

Նիդերլանդների Կենտրոնական բանկի շենքի մոտ փոխհրաձգություն է կատարվել, որի հետևանքով կա 1 զոհ։ Ամստերդամում տեղի ունեցած կրակոցների մասին հայտնում է AT5 հեռուստաալիքը։

Արդյո՞ք մահացածը հենց չարագործն է, դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ կրակոցներին մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում եղել են մոտ 40 ոստիկանական ավտոմեքենաներ։

Փողոցում երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Ոստիկանությունը տեղի ունեցածի փաստով հետաքննություն է անցկացնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ