Հասարակություն
20:40 15/09/2021

Կրակոցներ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են:

«Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:

Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է փորձաքննության ուղարկելու նպատակով:

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ