fbpx
Սպորտ

Բարսելոնան ցանկանում է հրաժարվել Կումանից

«Բարսելոնան» նոր մարզիչ է փնտրում։

Նշվում է, որ Ռոնալդ Կումանի հարաբերությունները նախագահ Ժոան Լապորտեի հետ լարված են, ինչպես երբեք և իրավիճակը ավելի է սրվել,  երբ երեկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ զիջեց «Բավարիային» 0-3 հաշվով:

Գերմանական ակումբին պարտվելուց հետո Կումանը անդրադարձել է թիմի կազմի թույլ լինելուն: Դա դուր չի եկել տնօրենների խորհրդին, և նրանք լրջորեն մտածում են մարզչին աշխատանքից ազատելու մասին:

Նշվում է, որ նրան կարող է փոխարինել Յորդի Կրոյֆը, ով վերջերս ստանձնեց ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Այս մասին տեղեկանում ենք Todofichajes-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ