Օգոստոսի մեկին Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Դրա վերաբերյալ ահազանգը Ոստիկանությունը ստացել է 00:30-ին։ Ասվել է, որ Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ հնչել են կրակոցներ։
Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահ համակարգի ծառայողներ։ Տեղում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 8 պարկուճ։
Ըստ աղբյուրի՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց էլ հայտնաբերվել է «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա եղել են կրակոցի մի քանի հետքեր։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան պատկանում է հայտնի գործարարներից մեկին, որի անունը չի հրապարակել աղբյուրը։
Նշվում է նաև, որ հարուցվել է քրեական գործ։