fbpx
Աշխարհ

Կրակոցներից հնդիկի գլխի մեջ հայտնված գնդակը շնչառության հետ անցել է թոքեր

Նոր Դելիի հիվանդանոց տեղափոխված 45-ամյա անձը զարմացրել է բժիշկներին: Նրա անունն դեռևս չի հրապարակվում: Նրա մոտ հայտնաբերվել է հրազենային երեք վնասվածք`որովայնի, ձեռքի և գլխի շրջանում: Բժիշկները այնուամենայնիվ սկզբում երեք գնդակի փոխարեն երկու գնդակ են գտել նրա մարմնում:

Բժիշկները անմիջապես հայտնաբերել են որովայնում և ձեռքի հատվածում հայտնված գնդակները, սակայն գլխի շրջանում գնդակը չեն գտել: Մասնագետները ստիպված են եղել ամբողջ մարմնի հետազոտություն կատարել և պարզել են, որ երրորդ գնդակը թոքերի հատվածում է:

Պարզվել է, որ տղամարդու այտը ծակած գնդակն այնուհետ շնչառության ժամանակ ներս է գնացել և անցել նրա թոեր: Բժիշկները մի քանի բարդ վիրահատություն են կատարել և հայտարարել են, որ տուժածն ամբողջովին կապաքինվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ