fbpx
Քաղաքականություն

Ովքե՞ր և ո՞նց են պահում կրեմլյան ծրագրերի իրականացումը ՀՀ-ում․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Բացատրեմ, թե ովքեր ու ոնց են պահում կրեմլյան ծրագրերի իրականացումը Հայաստանում և ովքեր են հեղափոխությունը ավարտին հասցնելու:
իշխանությունն իրականացնում են կրեմլյան ծրագրերը:

Տերպետրոսյանական ուժերը և հանրային ու որոշակի քաղաքական սեկտորի գործիչներ ասում են, որ նիկոլենք սխալ են, բայց խոսույթում բոլոր հանձնվողական արածները բացատրում են, որ ճիշտ է: Սա չեզոքացնում է էն մարդկանց, որոնք կասկածանքով են նայում հարցերին, չեն սիրում նիկոլենց, բայց խաղաղության անունը լսում են, համաձայնվում են: Այսպիսով նրանք պահում են կրեմլյան ծրագիրն իրականացման մեջքը:

Հակաիշխանությունն ասում է, որ սխալ է իշխանությունը ու ոչ մի արած ճիշտ չէ, բայց երբեք չեն քննադատում էն, ինչը Կրեմլից դեմ են տալիս: Այսինքն՝ ռադիկալ ընդդիմադիր խոսույթը իրենք առաջ են տանում, բայց տանում եմ հիասթափեցման, տանում են գոլորշի բաց թողնելու, որպեսզի չեզոքացնեն ըմբոստությունը պուտինականության դեմ ու պահեն ծրագիրն իրականացնողի մեջքը:

Չորորդ շերտ էլ կա, որոնք քննադատում են իշխանություններին, բայց միշտ ասում են՝ կարևոր չի աշխարհաքաղաքական վեկտորը, փորձում են մեղմել պրոռուսական ընկալումը հանրության շրջանում, իբր ով էլ լինի դա է անելու, ինչպես նիկոլենք: Սրանով ևս ապահովում են չարիքի քաղաքականության իրականացման թիկունքը Հայաստանում:

Այս չորս խմբերը համատեղ արևմտյան տերությունների ներկայացուցիչներին տարիներ շարունակ համոզել են, որ մենք այլընտրանք չունենք ռսի լծի տակից դուրս գալու, քանզի դուրս գալը էքզիստենցիալ խնդիր կառաջացնի, ժողովրդին էլ նույնն են ասել՝ հավելելով Թուրքիայի կողմից հարձակումը:

Այո, հենց այդ խմբերի համար կարող է գոյության հարց առաջանալ, քանզի մշտապես ծառայել են կրեմլյան շրջանակներին, որոնք իրենց դավաճանողներին վերացնում են: Բայց մեր ժողովուրդը երբեք չի ծառայել նրանց և երբեք չի ծառայելու, հատկապես իմ սերնդի մեծ մասը, որն իր գիտակցական կյանքն ու մանկությունը հիշում է անկախությունից սկսած, ավելի երիտասարդներն առհասարակ ոչ մի կապ չունեն ռուսականության հետ:

Այսպիսով, մեր ավագ սերունդը բերել է անկախությունը, մենք էլ պետք է կայացնենք, հաստատենք նվաճենք ինքնիշխանությունը, որպեսզի պետությունը ամբողջական դառնա և մյուս սերունդներին բաժին հասնի անկախ և ինքնիշխան պետություն: Նրանք էլ իրենց հերթին կկառուցեն ժողովրդավարությունը և սոցիալական պետությունը:

Մենք ենք մեր պետությունը

Նվաճիր ինքնիշխանությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ