Հունիսի 29-ին, ժամը 18։07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել աղբավայրում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։
Քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։
Հիշեցնենք, որ Արմավիրի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև հունիսի 26-ին։

