Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոսել է մարզչական կարիերա սկսելու մասին։
«Ես աշխատել եմ լիցենզիա ստանալու վրա, սեպտեմբերին պետք է այն ստանամ, մինչ ամեն ինչ դադարեցված է:
Ես արդեն բանակցել եմ որոշ ակումբների հետ, այնպես որ կտեսնենք: Դեմ չեմ արտասահմանում մարզիչ աշխատելուն, ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ:
Ես խաղում էի Նյու Յորքում: Կարող եմ մարզչական կարիերա սկսել ցանկացած վայրում»։
Նա նշել է, որ կարոտում է ֆուտբոլը, բայց պատրաստ է նոր մարտահրավերների:
«2 տարի տանը անցկացնելուց հետո ես հասկացա, թե ինչ եմ ուզում», – Պիրլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: