Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իր նպատակներին հասնելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է պաշտպանության նախարարը։
Նա ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով, ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար։

