Ապօրինի ձեռք է բերել խոշոր չափեր թմրամիջոցներ. գործը դատարանում է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա տղամարդը, մեթադոնային բուժում ստանալու պայմաններում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,93 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը պահել է եղբոր՝ Երևան քաղաքի Ջուղայի փողոցում գտնվող բնակարանում: Հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածի 3-րդ մասով։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրապարակող՝

Ամենաթարմ