ԶՈւ բարեփոխումների համար կձևավորվի աշխատանքային խումբ

Ամենադիտվածներ

ԶՈւ բարեփոխումների համար կձևավորվի աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում խոսեց Զինված ուժերի բարեփոխումների մասին։

Նա ասաց, որ վերջին ամիսներին այս թեմայով քննարկումներ են եղել և ձևակերպվել է օրակարգ, թե ԶՈւ բարեփոխումները ինչպես ու ինչպիսի ձևաչափում պետք է լինեն։

Փաշինյանը նշեց, որ այսօր մտադիր է ստորագրել որոշում, որով ձևավորվելու է աշխատանքային խումբ։ Վերջինի առաքելությունն է լինելու իրականացնել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը։ Խումբը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Վարչապետի խոսքով՝ մտադիր են այս գործընթացում ավելի սերտացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ