Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստ, որի ընթացքում կառավարությունը որոշեց՝ ստեղծել ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն, որը կբարձրացնի կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:
ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների փողոց 2 հասցեում գտնվող արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով հանձնվեց «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին:
Նշվում է, որ նախատեսվում է վերանորոգել անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ մշակելու նպատակով: