Կանադան Ուկրաինային կտրամադրի զենք-զինամթերք, ինչպես նաև վարկ՝ տնտեսական կայունությանն աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Նա նշել է, որ կտրամադրվի 6,1 ԱՄՆ դոլարի զենք և զինամթերք։
Թրյուդոն ասել է նաև, որ Կանադան լրացուցիչ վարկ կտրամադրի՝ 390 միլիոն դոլարի չափով, որպեսզի աջակցի Ուկրաինայի տնտեսությանը։
Նշենք, որ ավելի վաղ Թրյուդոն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էին ունեցել։

