ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 14-ը երկարացնել առևտրային ռեստրիկցիաները Կուբայի հանդեպ։ Համապատասխան հայտարարությունն ուրբաթ տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Ես որոշեցի, որ այդ միջոցների մեկ տարով երկարացումը Կուբայի հանդեպ համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին»,-ասվում է հայտարարությունում։
Այս որոշմամբ Թրամփը երկարացրել է իր լիազորությունները, որոնք նրան էմբարգոն պահելու և առանձին գործարքների թույլտվություն տալու իմաստով ազատություններ են ընձեռում։
Խոսքն օրենքի մասին է, որն ուժի մեջ է մտել դեռևս 1917 թվականին։ Այն թույլ է տալիս սահմանափակել առևտուրն այն երկրների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված ԱՄՆ-ի հանդեպ։ Ներկա պահին Կուբան միակ երկիրն է, որի վրա տարածվում է այդ օրենքը։
2008-ին այդ ցուցակից հանվեց Հյուսիսային Կորեան, որի հանդեպ միևնույն ժամանակ այլ կոշտ միջոցներ են գործում։
ԱՄՆ-ը Կուբայի հետ դիվանագիտական կապերը խզել է 1961 թվականին՝ ի պատասխան կղզում ամերիկյան սեփականության ազգայնացման։ Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարեց երկրի հանդեպ առևտրատնտեսակա էմբարգո մտցնելու մասին։
