fbpx
Հասարակություն

Կուտական գյուղում կորած աղջկան մահացած են գտել

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:20-ին, վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

Քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), որը էպիլեպսիա հիվանդություն ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ