fbpx
Աշխարհ
20:30 19/11/2019

Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը չի ցանկացնում նոր կառավարություն կազմել

Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձևավորելու նրա առաջարկությունը:

Իր մերժման պատճառների մասին շեյխ Ջաբերը, որը հրաժարական էր տվել նոյեմբերի 14-ին, չի հայտնել: Ինչպես հայտնել են քուվեյթյան ԶԼՄ-ները, սպասվում է, որ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր աս-Սաբահը հատուկ հայտարարություն կանի կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ավելի վաղ Քուվեյթի Էմիրը հրամանագիր էր ստորագրել Էմիրության պաշտպանության և ներքին գործերի նախարարներին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ և վարչապետի պաշտոնակատարին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել՝ հաշվի առնելով վերջին վերադասավորումները:

Նոյեմբերի 14-ին Քուվեյթի ղեկավարն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը և նախարարներին հանձնարարել կատարելու իրենց պարտականությունները մինչև նոր նախարարների կաբինետի ձևավորումը: Ինչպես հայտարարել է քուվեյթյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, գործող նախարարների կաբինետի հրաժարականն ուղղված է նրա աշխատանքի վերակառուցմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ