fbpx
Հասարակություն

Հուլիսի 1-ից ՀՀ 3 քաղաքներում թոշակները կվճարվեն միայն անկանխիկ

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։

Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

Նշվում է, որ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվումը կիրականացվի կանխիկ եղանակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ