Մահացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։
Այս մասին հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Ներսիսյանը 90 տարեկան էր։
Նա ծնվել է 1931 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո ընդունվել է Պատանի հանդիսատեսի թատրոն։
Ներսիսյանն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների։