fbpx
Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Սեպտեմբերի 20-ին ԳԱԱ-ն տեղեկացրել է, որ 85 տարեկան հասակում 2021թ-ի սեպտեմբերի 17-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կոլեկտիվը սգում է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի մահը և ցավակցում նրա հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին։

Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-20։00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ