Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Էդիսոն Կավանիի մասին։
«Մրցակցությունը լավ է: Հատկապես ՊՍԺ-ի նման ակումբում:
Կյանքում կան ավելի վատ իրավիճակներ, քան ՊՍԺ-ում մնալը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի իրեն ավելի լավ զգալ: Նա պետք է վերականգնի իր ռիթմը և վստահությունը», – Տուխելի խոսքերը մեջբերում է The Washington Post-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի մարզական տնօրենը հայտարարել էր, որ Կավանին մինչև մրցաշրջանի ավարտը չի լքի ակումբը։