fbpx
Աշխարհ

Քայլի Ջենները վաճառել է իր Kylie Cosmetics ընկերությունը. Bloomberg

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, վաճառել է իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Գնորդը Coty Inc. կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ֆրանս-ամերիկյան ընկերությունն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջենները ստացել է 600 միլիոն դոլար բաժնետոմսերի 51 տոկոսի դիմաց: Coty-ն կստանձնի Kylie Cosmetics-ի ամբողջ պատասխանատվությունը, իսկ Քայլին կզբաղվի կրեատիվով և հաղորդակցություններով:

Kylie Cosmetics ընկերությունն ստեղծվել Է 2015 թվականին. Քայլի Ջեններն այդ ժամանակ դեռ դեռահաս էր: Սկզբում բրենդն իրականացնում էր վաճառքը միայն համացանցով, սակայն 2018 թվականին սկսել Է այն վաճառել նաև Ulta ռեթեյլերի միջոցով, որը բաղկացած Է 1,1 հազար խանութից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ