Ըստ միջազգային իրավունքի՝ դա հայերի հայրենիքն է, ոչ ոք չի կարող արգելափակել Լաչինի միջանցքը․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Ամենադիտվածներ

Ըստ միջազգային իրավունքի՝ դա հայերի հայրենիքն է, ոչ ոք չի կարող արգելափակել Լաչինի միջանցքը․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր ՀՀ ԱԳՆ-ում համատեղ ասուլիսի ժամանակ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց՝ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը:

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք, որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

Նա նշեց՝ կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում: Տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, և դա անընդունելի է այս դարում:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր միջամտելու միջոցներ ունեն, դա կանեն հնարավորինս արդյունավետ»,- ասաց նախարարը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();