ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում «Արսենալը» ոչ-ոքի էր խաղացել, ինչը, սակայն, դուր չի եկել երկրպագուներին:
Երկրպագուներից մեկը խաղից հետ սոցցանցերից մեկի իր էջում քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին ու ավագ Գրանիտ Ջակային, որը ի պատասխան սուլոցների՝ գրողի ծոցն էր ուղարկել երկրպագուներին ու հանել մարզաշապիկը:
Գրառումը հավանության է արժանացել լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր Լակազետի կողմից:
«Կներեք, բայց բավական է: Անհնար է 2-0 հաղթելիս լինել «Փելասին» ու ոչ-ոքի խաղալ: Էմերի, ընկերս, ես պաշտպանել եմ քեզ, բայց հերիք է: Ջական ևս կարող է գրողի ծոցը գնալ: Չեմ ուզում նրան նորից «Արսենալի« մարզաշապիկով տեսնել», – գրառման մեջ նշել էր երկրպագուն: