ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը։ VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը։
Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով):