Քաղաքականություն
17:22 29/04/2021

Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրեց` Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ին` Բաքվում:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, մանրակրկտորեն կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, նաև միջազգային հարթակում համագործակցության հարցեր:

Զախարովան տեղեկացրել է` առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների իրականացման գործնական հատվածին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ